Կենդանու մարմնի երկարությունը հասնում է 134-ից 220 սմ-ի, իսկ հասակը 75-ից 140 սմ։ Կենդանին կշռում է մոտավոր 36-40 կգ։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են։ Վերնամաշկը պատված է հաստ, կոպիտ մորթիով։ Կենգուրուների այս տեսակը ագեվազների ընտանիքի ամենամուգ գունավորում ունեցող կենդանին է։ Վերնամաշկը մուգ մոխրագույն է և հաճախ նաև սև։ Հետի մասում գտնվում է երկար պոչը, որը ունի մուգ շագանակագույն գունավորում։
Լեռնային կենգուրուները ապրում են Ավստրալիայի լեռնոտ և չոր շրջաններում, սակայն նրանք տարածված են գրեթե երկրի բոլոր հատվածներում։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան։ Նրանք գերադասում են բնակվել այնպիսի վայրերում, որտեղ բուսականությունը քիչ է և քիչ են տեղումները; Այդպիսի վայր կարող է հանդիսանալ Ավստրալիայի ստվերոտ քարանձավային վայրերը։
↑WE Poole and JC Merchant (1987): Reproduction in Captive Wallaroos - the Eastern Wallaroo, Macropus-Robustus-Robustus, the Euro, Macropus-Robustus-Erubescens and the Antilopine Wallaroo, Macropus-Antilopinus. Australian Wildlife Research 14(3) 225 - 242. online link